ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա իրավապահները քրեական գործ են հարուցել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների և 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և 545-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատախազությունից հայտնեցին, որ վերը նշված գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
Հայկ Մագոյան