Հ-76, /Մ-5/ - Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ2+050 հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։
Մոտ 2կմ ճանապարհահատվածին ասֆալտբետոնե ծածկի տեղադրումն ավարտվել է։ Առաջիկայում ճանապարհը կգծանշվի‚ կկառուցվեն իջատեղերը։ Շինաշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։