Հասարակություն

Շահումով խաղերի ոլորտի աճն այլևս մեծ չէ

Շահումով խաղերի ոլորտի աճն այլևս մեծ չէ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարել է, թե Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նա հիշեցրել է. «Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու: Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել: Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլևս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի». ասել է նա։

Ավանեսյանի խոսքով, Ֆինանսների նախարարության քաղաքականությունն է փորձել ոլորտը պահել թափանցիկ, օրենսդրական կանոնների շրջանակներում, նվազեցնել դրա սոցիալական վնասները, այլ ոչ թե փորձեն ընդհանրապես արգելել. «Միակ ձևը, որ խաղամոլները չխաղան՝ արգելելն է: Բայց դա էլ ուրիշ բանի է բերում: Արգելանքը բերում է նրան, որ նրանք գնում ու սկսում են կրիմինալ մարդկանց մոտ խաղալ: Սև շուկա է ձևավորվում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական