Հասարակություն

Հայաստանում վերջին օրերին սեզոնային շնչառական վիրուսները ակտիվացել են

Հայաստանում վերջին օրերին սեզոնային շնչառական վիրուսները ակտիվացել են

Հայաստանում վերջին օրերին սեզոնային շնչառական վիրուսները ակտիվացել են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հատկապես երեխաների շրջանում այն լայն տարածում է ստանում։ Հիմնական դրսևորումներն են՝ փռշտոց, քթային շնչառության դժվարացում, քթահոսություն, կոկորդի ցավ, հազ, տենդ, գլխացավ-մկանացավ, ընդհանուր թուլություն»,- հայտնում են գերատեսչությունից և հավելում, որ պետք է հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազղդեցության բացառում, իսկ թուլության, երբ երեխան չի կարողանում խմել կամ ուտել, շնչառության հաճախացում և/կամ դժվարացման, քնկոտության, ցնցումների, անզուսպ փսխումների, արտահայտված գլխացավերի, ներքաշումների, առկայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշի նվազման և այլ արտասովոր նշանների դեպքում դիմել բուժօգնության։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական