Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի տագնապի վերաբերյալ իմ մտահոգությունը չի նվազել. Հռոմի պապ

Լեռնային Ղարաբաղի տագնապի վերաբերյալ իմ մտահոգությունը չի նվազել: Նման հայտարարություն է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

«Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, կուզեմ հատուկ կոչ անել տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»:

Հռոմի պապը հույս է հայտնել, որ իշխանություններն ու բոլոր բնակիչները եկեղեցիներն ու աղոթատեղիները կհարգեն և կպաշտպանեն որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրելը՝ անկախ տարաձայնություններից: