Հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են 42-ամյա Արթուր Գասպարյանի վարած Mercedes մակնիշի, 33-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և 61-ամյա Ռաֆիկ Քարամյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևաքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինն օգնության են հասել Դեմիրճյան փողոցում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: