Հասարակություն

Լենինգրադյան փողոցում մեքենան բախվել է ծառին. վարորդի նշանածը մահացել է, կա վիրավոր

Լենինգրադյան փողոցում մեքենան բախվել է ծառին. վարորդի նշանածը մահացել է, կա վիրավոր

Հոկտեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ճանաչում էին վարորդին, հայտնել են, որ մահացածը նրա նշանածն է եղել։ Վարորդը հիվանդանոցում ենթակվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և նախկինում մեկ անգամ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական