Հասարակություն

Ֆինանսական կազմակերպությունների և տնտեսվարողների միև պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 163 մլրդ դրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը։

2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 163 մլրդ ՀՀ դրամ՝ 2842 պայմանագրով։

Վերջին 12 ամսվա միջին ամսական աճը կազմել է 11.3 մլրդ ՀՀ դրամ. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։