Հասարակություն

Շղթայական ավտովթար՝ Երևանում. վնասվել են BMW X5, Mercedes, 3 Toyota և ոստիկանական Renault

Հոկտեմբերի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով X 5-ի առջևի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ Toyota Corolla-ն առաջ է ընթացել և բախվել Renault Logan մակնիշի ավտոմեքենային:

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ավտոմեքենաներից Mercedes-ը, Toyota-ներն ու Renault Logan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել: Ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը։