Հասարակություն

Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ներկայումս Բաքվում «իրավական գործեր» են ընթանում Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ։ Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»: