Հասարակություն

Հիմնանորոգվել է Շորժա - Վարդենիս միջպետական ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիմնանորոգվել է Շորժա - Վարդենիս միջպետական ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիմնանորոգվել է Մ-14, /Մ-4/ - Շորժա – Վարդենիս միջպետական ավտոճանապարհի կմ39+400-կմ60+300 հատվածը։ Ճանապարհը հիմնանորոգվել է 2021 թվականին‚ սակայն որոշակի թերությունների պատճառով չէր ընդունվել շահագործման։ Կապալառուի կողմից ամբողջությամբ շտկվել են արձանագրված թերությունները։ 

20.9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Հիմնանորոգվել են ճանապարհի հիմքը‚ ծածկը‚ ջրահեռացման համակարգերը‚ նորոգվել են նաև ճանապարհին առկա 11 կամուրջները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական