Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 7-ին Երասխ գյուղում փակցված պաստառը վնասել են Արմավիրի մարզի 31 և 23-ամյա բնակիչներ, որոնք հոկտեմբերի 12-ին ներկայացվել են Վեդիի քննչական բաժին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Երասխում երկու քաղաքացի վնասել էր Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով ու զինանշաններով պաստառը։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանը հայտնել էր, որ արել է ի նշան բողոքի՝ «Վերջ տալու կեղծ պրոպագանդային»։