Հասարակություն

Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին. Սանոսյան

Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե անկլավների խնդիրը որքան բարդ է թվում, այնքան էլ պարզ է, քանի որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։

«Ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով բոլորովին այլ բան է»,- ասել է նա։

Ըստ Սանոսյանի, անկլավ կոչվող տարածքը նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա. «Երբ ենթադրյալ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի արդյունքում սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով։ Ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված է։ Երբ մեկնարկի սահմանագծման  և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական