Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Պ.-ն իր վարած ՎԱԶ-21103 մակնիշի ավտոմեքենայով Արմաշ գյուղի Մառլեն Նիկողոսյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի տղան է: