Հասարակություն

Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման նախադրյալների ստեղծումը

Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման նախադրյալների ստեղծումը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայման հարցը, որը առավել կարևորություն է ստացել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման և աշխատանքով ապահովման նախադրյալ ստեղծելու տեսանկյունից։ 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) համապատասխան ներկայացուցչի մասնակցությամբ քննարկվել է նաև Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի ներդրման նախաձեռնությունը։
Այս հարցի շուրջ ենթախորհրդի անդամների մոտ առկա էին մի շարք մտահոգություններ`թե՛ իրավական, և թե՛ տնտեսավարողների վրա լրացուցիչ վարչական բեռի առաջացման տեսանկյունից: 

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել ևս մեկ անգամ դրանք քննարկել ԱՍՀՆ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական