Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 13-15-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։