Կառավարությունը հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և (կամ) կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը. հայտնում են կառավարությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը:
«Ե՛վ կառավարության, և՛ հանրության, և՛ բոլորի համար շատ կարևոր է, որ ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ», - ասել է նա։