Հասարակություն

Լևոն Օհանեսյանն ընդունել է «EMILIO GRASSINI & FIGLIO SRL» իտալական ընկերության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 11-ին «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն ընդունել է արդյունաբերական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի արտադրությամբ զբաղվող «EMILIO GRASSINI & FIGLIO SRL» իտալական ընկերության ներկայացուցիչներին։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի ներդրումային դաշտը և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանում ընկերության ծրագրերի իրականացման հեռանկարները:

ՀՀ կատարած այցի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ուղեկցությամբ գործարար հանդիպումներ կունենան նաև էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող հայաստանյան մի շարք ընկերությունների հետ: