Հասարակություն

Երասխում վնասել են ՀՀ և ՌԴ դրոշներն ու զինանշանները պատկերող պաստառը

Հոկտեմբերի 8-ին ժամը 01.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 7-ին ժամը 22.55-ի սահմաններում 6 քաղաքացի դանակով վնասել է Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները ու կարմիր գույնի ավտոմեքենայով փախել են դեպի Երևան. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

Նյութական վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել է Վեդիի քննչական բաժին: