Հասարակություն

Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարացվել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Որոշումը կայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։

Վճիռը ներկայացնելիս դատավորը նշել է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի 15-ը։