Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը հայտարարել է, որ ԼՂ-ից տեղահանված գործարարներին աջակցելու նախագծերը, որոնք մշակել ու ներկայացրել են կառավարություն, որոշակի փոփոխություն կկրեն։
Նրա խոսքով, այդ հարցերը քննարկվել են նաև ԼՂ-ից տեղահանված գործարարների հետ. «Միջնաժամկետ հատվածում ավելի շատ հարցեր կար ծրագրերի հետ կապված, թե ինչ է իրականացվում և որից կարող են օգտվել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահին մասնավոր հատվածի զարգացման ընդարձակ ծրագիրը տնտեսական արդիականացման միջոցառումն է, որի շրջանակներում կքնվել է 2500-ից վարկային պայմանագիր, 400 մլն դոլարից ավելի միջոցներ հասանելի են դարձվել ՀՀ քաղաքացիներին՝ արտոնյալ տոկոսներով։
«Ծրագիրը գործել է նաև ԼՂ տարածքում և տեղահանումից հետո այն բիզնեսմենները, որոնք կցանկանան մաս կազմել ծրագրին՝ կունենան», - ասել է նա։