Հասարակություն

Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի. վիրավորներից 3-ը երեխաներ են

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վրաերթեր են տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել էին 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտներ 6-ամյա Ադելինա Գ.-ին, 34-ամյա Մարիամ Մ-ին, 31-ամյա Անահիտ Թ.-ին, 1-ամյա Սառա Բ.-ին և 10-ամյա Անահիտ Գ.-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: