Հասարակություն

Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ տեղափոխվել է Իսպանիա

Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ տեղափոխվել է Իսպանիա

Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ:

Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ, որոնց առողջական վիճակը մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կայունացել է, տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ` բուժումը շարունակելու»,- ասված է հայտարարությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական