Հասարակություն

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորվել են ՀՀ ՊՆ զինծառայողներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում:

Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարուխանյանն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ վիրավորները ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներ են, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն: Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: