Հասարակություն

«HOPE 2023» ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում են Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆրանսիայի թիմերը

«HOPE 2023» ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում են Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆրանսիայի թիմերը

Ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում  են ժամանել Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի թիմերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը:

Վարժանաքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, Հայկական Կարմիր Խաչի, «Լոռէ» կամավոր որոնողափրկարարական թիմի անդամները, միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկեր երկրների միջազագային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ, գնահատողների խումբ: «HOPE 2023» լայնամասշտաբ վարժանքն իր բնույթով և ծավալով աննախադեպ է, որն ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական