Հասարակություն

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են շինարարական քարում թաքցված կասկածելի զանգվածը

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են շինարարական քարում թաքցված կասկածելի զանգվածը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների համար քաղաքացի Վ.Գ.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված 20 քարերը:

Զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական