Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի պացիենտ բուժում կստանա Իսպանիայում

ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի պացիենտ բուժում կստանա Իսպանիայում

ԼՂ–ից բռնագաղթած 264 պացիենտից 91-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը տեղեկացրել է, որ նախարարության կողմից կազմակերպվել և իրականացվել է տրիաժ. «Ընտրվել են պացիենտներ, որոնք արդեն իսկ բուժվում են արտերկրում: Այսօրվանից որոշ պացիենտներ կբուժվեն նաև Իսպանիայում: Մեր հիվանդանոցներում ընդգրկված են նաև տարբեր երկրիների բուժաշխատողներ»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական