ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի այլ հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործընկերների հետ դիմել է ԼՂ–ից տեղահանվածներին ավելի քան 97 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով։
«Անցած շաբաթավերջին մեկնարկել է փախստականների վերաբերյալ Հայաստանի արտակարգ արձագանքման ծրագիրը։ Այն ընդգրկում է արտակարգ օգնության ջանքեր՝ վեցամսյա ժամանակահատվածում՝ մինչև 2024 թվականի մարտի վերջ: Համատեղ ծրագիրը նպատակ ունի աջակցել 231,000 մարդու, ներառյալ 136,000 փախստականների և տեղական համայնքների 95,000 անդամների: Ծրագիրը հաշվի է առնում առաջիկա կոշտ ձմռան ամիսները, երբ անհրաժեշտ է աջակցություն»,– հայտնել է նա: