Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 5-10 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։