Հասարակություն

Ինքնասպանություն Շիրակի մարզում․ մահացածը Գյումրիում հայտնի առևտրական էր

Ինքնասպանություն Շիրակի մարզում․ մահացածը Գյումրիում հայտնի առևտրական էր

Հոկտեմբերի 8-ին ողբերգական դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 38-ամյա Ռ. Մ.-ն է, ով տան բակում պարանով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Գյումրիում վայելում էր հարգանք: Բնութագրվում է դրական և հարազատներն ու նրան ճանաչողները զարմացած են, թե ի՞նչն է դրդել, որ նա դիմել է այդ ծայրահեղ քայլին: Նա Գյումրիում հայտնի էր, որպես ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական