Հասարակություն

Եղվարդ քաղաքում բախվել են Honda-ն ու Toyota-ն. պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

Եղվարդ քաղաքում բախվել են Honda-ն ու Toyota-ն. պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Honda և Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական