Հասարակություն

Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ

Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,– նշված է խոսնակի հայտարարության մեջ: