Հասարակություն

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց։ 

«Դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:

Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե:

Թեժ գիծ՝ 050 6670345 (ուղիղ հեռախոսակապ, WhatsApp, Viber չօգտագործե՛լ)»,- ասված է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական