Հասարակություն

ՌԴ-ի, Ղազախստանի, Գերմայիայի, Իրանի կազմակերպությունները ՀՀ-ում մասնակցում են ցուցահանդես-ֆորումի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է ամենամյա՝ 15-րդ հոբելյանական միջազգային բազմաբնույթ, խոշորագույն «ՊանԱրմենիան Էքսպո 2023» ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։

Էքսպոյին մասնակցում են շուրջ 145 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմայիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչպես նաև գործարարներ մի շարք երկրներից:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, տեքստիլ, ավտոարդյունաբերություն և բեռնափոխադրումներ, ծառայություններ, կաշվե արդյունաբերություն, շինարարություն և կահույք, կենցաղային,  շինարարական տեխնիկա, խնամքի և մաքրող միջոցներ։

Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։