Հասարակություն

ԼՂ-ում վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա

ԼՂ-ում վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա

Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար: Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ` նրանց վիճակը փոքր-ինչ կայունացել է, և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։

ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին»,- ասված է հայտարարությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական