Հասարակություն

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի». խոսնակ

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի». խոսնակ

ՀՀ ՊՆ-ից մեկնաբանել են ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման ժամկետները քննարկելու համար Երևան պատվիրակության այցի մասին հրապարակումները։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական