Հասարակություն

ԶՊՄԿ-ն «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ շուրջ 62 մլն դրամ է փոխանցել ԿԽՄԿ-ին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

ԶՊՄԿ-ն «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ  շուրջ 62 մլն դրամ է փոխանցել  ԿԽՄԿ-ին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։

Նշված գումարի շրջանակներում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ կտրամադրի համայնքում տեղավորված տեղահանված անձանց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական