Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ մառախուղ։

Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 6-7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։