Երևանի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասում քաղաքացու կողմից քաղաքապետարանի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի առաջին մասով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել)։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիլիկյան թաղամասի միջադեպի գործով 2 անձ է ձերբակալվել։
Հիշեցնենք, որ Սիլիկյան թաղամասում քաղաքապետարանն այսօր ձեռնամուխ է եղել ապօրինի շինությունների քանդմանը, և այդ ժամանակ քաղաքացիները բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև վնասել են քաղաքապետարանի գույքը՝ տրակտորով հարվածելով քաղաքապետարանի տրակտորին։