Հասարակություն

Քերոբյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները

Քերոբյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ 

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։  
 
Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևը համառոտ ներկայացրել է Ղազախստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։

Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցվող բարձր ցուցանիշները, ինչպես նաև  Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական