ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 8 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն ցուցաբերելու համար։
Աջակցությունը նախատեսված է 80 հազար շահառուի համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է, որ աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից սեպտեմբերի 24-ից հետո բռնի տեղահանվածներին։
Նա շեշտել է, որ կարևոր է՝ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի ծառայությունում։ Իսկ հաշվառում չանցածներին նախարարը հորդորեց դիմել տարածքային հումանիտար կենտրոններ։ Նախարարը նաև ասաց, որ բանկային քարտ ունեցողները նորը հանելու կարիք չունեն, իսկ ովքեր չունեն բանկային քարտ, պետք է բանկ դիմեն. «Բանկերն անվճար կսպասարկեն նրանց, կտրամադրեն բանկային քարտեր, որից հետո ԿԲ-ն միասնական սոցիալական ծառայությանը կփոխանցի տվյալները, և կսկսենք վճարել»։