Հասարակություն

Հիմնանորոգվում է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի 2 կմ հատվածը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիմնանորոգվում է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի 2 կմ հատվածը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Հ-28 /Հ-55/ - Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ17+000-կմ19+000 հատվածը։ 2կմ ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Փյունիկ‚ Արտավազ բնակավայրերով։ Գյուղերի միջով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգերը‚ տեղադրվում է ավազակոպիճ։

Շինաշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «Արխինեքս» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական