Հասարակություն

Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներ և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի անդամները։

Նիստի բացմանը Ռաֆայել Գևորգյանը ենթախորհրդի անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական գործունեության իրականացման հնարավորությունների ստեղծմանն ուղղված Էկոնոմիկայի նախարարության աշխատանքները, ինչպես նաև հայտնել  այդ ուղղությամբ ենթախորհրդի անդամների հետ համատեղ քննարկումներ իրականացնելու նախարարության պատրաստակամության մասին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր՝  գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրման, բանկային գաղտնիքին վերաբերող կարգավորումների նախագծի վերաբերյալ։