ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Վերին Լարսում հայկական բեռնատարների կուտակման խնդրին․ «Վերին Լարսով մեքենաներ անցնում են, բայց՝ ոչ բոլորը։ Նախորդ օրը ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է»,- ասել է նա։
Քերոբյանը Վերին Լարսում ստեղծված իրավիճակը չի պայմանավորում քաղաքական ենթատեքստով. «Ես չէի ասի, թե քաղաքական ենթատեքստ կա։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- նշել է նա։