Հոկտեմբերի 4-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100․632 անձ. հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ժամը 16:00-ի դրությամբ գրանցվել է 96․940 հաշվառված քաղաքացի:
Հանրապետության տարբեր բուժկենտրոններում շարունակում է բուժվել ԼՂ-ից գաղթած 324 հիվանդ․ նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 8 երեխա։