Հասարակություն

Գովազդային վահանակի կառուցատարրերը թափվել են ճանապարհի վրա

Գովազդային վահանակի կառուցատարրերը թափվել են ճանապարհի վրա

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում գտնվող կամրջից մալուխ է կախված և խանգարում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին գտնվող կամրջին փակցված գովազդային վահանակի մետաղական կառուցատարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։ Փրկարարները մետաղական կոնստրուկցիաները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական