ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ շուրջ 4500 թափուր աշխատատեղերին։
«Տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:
Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։