Հասարակություն

Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով. ՍԱՏՄ

Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հրաչյա Մկրտչյանին պատկանող (ք․ Երևան)  հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ 

Մասնավորապես․

- ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, տաք ջրով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, աշխատակիցների համար հանդերձարանով,

- սննդի կառույցի հատակը և դուռը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, 

- բոլոր սարքավորումները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

- սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկ։ 

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական