Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական