Հասարակություն

Երևանում բախվել են Opel-ն ու Jac ավտոբուսը

Երևանում բախվել են Opel-ն ու Jac ավտոբուսը

Sեպտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի 16-րդ թաղամաս՝ Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 74-ամյա Սերժիկ Արզումանյանի վարած Jac մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և հայտնվել գործող օբյեկտի աստիճանների և մուտքի դիմաց։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական